Գլխավոր / Армения / Չեչնիայի նախագահը բացել է իր «կուռք» Պուտինի անվան շատրվանը

Չեչնիայի նախագահը բացել է իր «կուռք» Պուտինի անվան շատրվանը

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան կապակցությամբ Չեչնիայում Պուտինի անվան շատրվան է բացվել: Այս մասին ասված է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի պաշտոնական կայքում:

Երաժշտական շատրվանը բացվել է մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում: Շատրվանի բացմանը ներկա է եղել նախագահ Ռամզան Կադիրովը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը և մի շարք բարձրաստիճան անձինք:

«Վլադիմիր Պուտինն իմ կուռքն է, քանի որ իր հեռատեսության և իմաստության շնորհիվ է, որ Չեչնիայում խաղաղություն և կայունություն է հաստատվել»,- հայտարարել է Կադիրովը:

Tekali Taxi