Գլխավոր / Армения / «Էմփիրեյ»-ը դեռ չի որոշել նոր սկավառակի անվանումը

«Էմփիրեյ»-ը դեռ չի որոշել նոր սկավառակի անվանումը

«Էմփիրեյ» ռոք-խումբն ավարտել է երկրորդ ձայնասկավառակի վրա տարվող աշխատանքներն ու պատրաստվում է մենահամերգի: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց կոմպոզիտոր, «Էմփիրեյ» ռոք-խմբի անդամ Կարեն Արզումանյանը:

«Ալբոմի անվան մասին դեռ չենք մտածել: Վեց երգ արդեն ձայնագրվել է, ընդհանուր առմամբ այն կներառի 10-12 երգ», – նշեց երաժիշտը: Բացի այդ, նրա խոսքով, այս ալբոմը տարբերվելու է խմբի այլ ալբոմներից, մասնավորապես, «էլէկտրոնային չնչին փոփոխություններ են մտցնելու»:

Արզումանյանը տեղեկացրեց, որ խումբն ունի նոր հարվածային` Արայիկ Բալյան: Նրանք ծրագրում են երկու համերգ անցկացնել արտասահմանում:

Ի դեպ, վաղը` Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում, խումբը հանդես կգա Կինո «Մոսկվա»-ի ռոք-բեմում:

Tekali Taxi