Գլխավոր / Հայաստան / Հայաստանում երգում են` ինչ պահանջված է. երաժիշտները քանակի և որակի մասին

Հայաստանում երգում են` ինչ պահանջված է. երաժիշտները քանակի և որակի մասին

Երհագան և երգչուհի Լիլիթ Պիպոյանը վստահ է, որ կարող է դահլիճներ «լցնել», եթե մինչև համերգը համապատասխան աշխատանք կատարվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ հիմա, «էս վիճակով դահլիճներ չէի լցնի, բայց դրա ներուժը կա»:

«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ մշակութային երևույթների մասին մարդ պիտի տեղեկանա: Կամ արտիստն ինքը պիտի ակտիվ լինի և հայտարարի իր իսկ մասին»:

Պիպոյանը նաև կարևորոել է պրոդյուսերական աշխատանքը:

«Իհարկե, բոլոր հարցերը լուծվող են: Բայց այդ ամենը նյութական հիմքի վրա է», – ասաց երգահանը:

Ըստ կոմպոզիտոր, «Էմփիրեյ» ռոք-խմբի անդամ Կարեն Արզումանյանի` անհանգստանալու համար առիթ չկա:

Խոսելով Մարզահամերգային համալիրում սովորաբար անցկացվող համերգների մասին` նա նշեց, որ մատուցվում է այն, ինչ ունի պահանջարկ:

Արզումանյանը հորդորեց երգիչներին չասել, որ նրանք երգում են այն, ինչի պահանջարկը կա, սակայն ինքը ավելացրեց. «Բայց նրանք ավելի շատ երգում են այն, ինչ պահանջված է»: Կոմպոզիտորի խոսքով` մոտ ժամանակներում խումբը կփորձի համերգ նախաձեռնել ՄՀՀ-ում:

Իսկ Լիլիթ Պիպոյանի այն հայտարարությանը, որ ժողովուրդը նման է երեխայի` ինչ նրան մատուցես, այն էլ կսիրի, Կարեն Արզումանյանը պատասխանեց. «Երեխան կարող է և հրաժարվել: Այն 1000 հոգին, որոնք գալիս են մեր համերգներին, մեզ համար ավելին են, քան մյուս 7000-ը»: Խոսքը, ըստ ռոք-երաժշտի, որակի մասին է:

Tekali Taxi