Գլխավոր / Армения / «Ժամանակ». Վարչապե’տ, կողմնորոշվիր

«Ժամանակ». Վարչապե’տ, կողմնորոշվիր

Օրաթերթը մեկնաբանում է Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որը վարչապետն արել էր «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հետևելով  Սերժ Սարգսյանի օրինակին, հարցազրույց է տվել ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Մասնավորապես, անդրադառնալով 90-ականների սկզբի մասնավորեցման գործընթացին, Սարգսյանն ասել է. «Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջիններից էր, որն ազատականացրեց իր շուկան. Մենք դեռ 1991-92թթ. մասնավորեցրինք գյուղատնտեսական բոլոր հողերը: Այսինքն` մասնավոր սեփականատիրությունը մեզանում ներդրվում էր բավական արագ, և նույնքան արագ Հայաստանում ազատականացվեց գնագոյացումը»:

ՀՀ իշխանությունները` այս անգամ ի դեմս Տիգրան Սարգսյանի, փաստորեն, երկակի խաղ են խաղում. երկրի ներսում խոսելով այդ տարիների մասնավորեցման գործընթացի մասին` ասում են, թե միայն թալան էր, իսկ ահա դրսում, փաստորեն, գլուխ են գովում, ասես այդ ազատականացման հեղինակները հենց իրենք են: Սարգսյանը, փաստորեն, պետք է կողմնորոշվի և այդ տարիները գնահատելու հարցում երկակի ստանդարտներ չկիրառի:

Tekali Taxi