Գլխավոր / Армения / «Հրապարակ». Բանակի մասին կամ լավ, կամ ոչինչ

«Հրապարակ». Բանակի մասին կամ լավ, կամ ոչինչ

Օրաթերթը կրկին անդրադառնում է բանակային հայտնի տեսահոլովակին:

ԼՂ Մարտակերտի շրջանի «Եղնիկներ» զորամասի հրամանատար Սասուն Գալստյանի վայրագությունները բացահայտվելուց առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ տեսանյութը կեղծ է, և ադրբեջանական քարոզչամեքենայի արգասիք է: Անգամ երբ այդ կարծիքը հերքվեց և պարզվեց, որ տեսանյութն իրական է, հետո էլ հայտարարեց, որ տեսանյութի հեղինակն ու տարածողները հայտնաբերվելու են ու պատժվեն:

Երեկ ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանին մեր թղթակիցը հարցրել է, թե արդյո՞ք հանցագործությունը բացահայտող անձը խրախուսվելու փոխարեն ենթակա է պատժի, և գործի նախաքննությամբ Youtube-ում տեղադրված տեսանյութի տեսանկարահանողներն անցնո՞ւմ են, թե ո՞չ:

«Նախաքննության ընթացքում եթե նման բան բացահայտվի, որ տարածողը նպատակ ունի ինչ-որ կերպ վնաս պատճառել հասարակական շահերին, ծառայության շահերին և այլն, այդ դեպքում, եթե նրա գործողություններում հանցակազմ պարունակվի, իհարկե քրեական պատասխանատվության կենթարկվի»: Սա նշանակում է, որ ՊՆ-ն արդեն որոշակի միտում ունի այդ անձի գործողությունների մեջ հանցակազմ տեսնելու և պատժելու: Իսկ պատժելու իմաստն այն է, որ այսուհետ ոչ ոք չհամարձակվի նման տեսանկարահանումներ անել և բանակի իրական դեմքը ցուցադրել:

Tekali Taxi