Գլխավոր / Армения / «168 ժամ». Օհանյանը սպանությունները պայմանավորում է զինվորների քրեական անցյալով

«168 ժամ». Օհանյանը սպանությունները պայմանավորում է զինվորների քրեական անցյալով

Պարբերականին տված հարցազրույցում Սեյրան Օհանյանը իր կարծիքն է հայտնում բանակային աղմկահարույց սպանությունների մասին:

«Իհարկե, վերջին ամիսներին ցավալի դեպքեր եղան Զինված ուժերի մի քանի զորամասերում, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց մեղավորների մեծ մասը մինչև զորակոչվելը քրեական անցյալ է ունեցել կամ դժվար դաստիարակվողներ են եղել, ինչպես նաև` որոշ սպաների թողտվության արդյունք են <…>:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել նաև, որ հանրապետությունում կան ուժեր, որոնք սև ակնոցներով են նայում բանակին և իրենց ինչ-ինչ նպատակներին հասնելու համար պատրաստ են մեր պետականության հենասյունը թուլացնելու նպատակով` կեղծ, չճշտված տեղեկություններ տարածելով` վարկաբեկել բանակը»:

Tekali Taxi