Գլխավոր / Армения / Ай да Армения… ռուսաստանցիներին զարմացրել է մեր թիմի խաղը

Ай да Армения… ռուսաստանցիներին զարմացրել է մեր թիմի խաղը

Ռուսաստանյան մարզական մամուլն այսօր իր էջերին գրեթե նույնքան հաճախ է անդրադարձել Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Սլովակիայի հանդիպմանը, որքան Իռլանդիա-Ռուսաստան խաղին:

Մասնավորապես, խոշորագույն ռուսաստանյան մարզական օրաթերթը` «Սպորտ-էքսպրեսը», Երևանում կայացած հանդիպման մասին իր հոդվածը վերնագրել է` «За себя и за Россию» (Մեզ համար և Ռուսաստանի համար): Ինչպես նշում է օրաթերթի լրագրող Անրեյ Նովիկովը, հենց այդպիսի պաստառ են հանել մի խումբ երկրպագուներ Յուռա Մովսիսյանի խփած առաջին գնդակից հետո:

Championat.ru ինտերնետային կայքի հոդվածը կրում է «Ай да Армения» (Այ, քեզ Հայաստան) անվանումy.

«Հայաստանից զարմանալի լուրեր են ստացվում: Նախ` որակազրկում են բոլոր մրցավարներին, ապա Հայաստանի հավաքականը հաղթում է Սլովակիային»:

Հայաստանի հավաքականի խաղի կապակցությամբ իր զարմանքն է հայտնում նաև «Советский спорт» օրաթերթը, որի հոդվածը կոչվում է «Ո՞ր ճանճն էր նրանց կծել: Մուխան փրկում է Սլովակիային ջախջախումից (Մուխան Սլովակիայի հավաքականի դարպասապհն է, իսկ ռուսերեն Մուխա նշանակում է ճանճ)»:

Հոդվածագիրն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Սլովակիայի հավաքականը 5 հարված կատարեց Բերեզովսկու դարպասին, որոնցից 4-ը` շեղ:  

«Այս խաղից հետո սլովակների մարզիչ Վայսը պետք է լուրջ սխալների ուղղում կատարի Իռլանդիայի հետ խաղից առաջ», – գրում է պարբերականը:

Tekali Taxi