2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԱՄՆ-ում կոչ են արել մահապատժի ենթարկել Օբամային

Ամերիկյան Վիսկոնսին նահանգից նահանգապետի թեկնածու Ռայն Պրիբասը հարցազրույցի ժամանակ երեք անգամ լեզվի սայթաքում է թույլ տվել` խոսելով ԱՄՆ-ում մահապատժի դերի մասին և որպես օրինակ բերելով Ուսամա բեն Լադենին:

Ուսամա անվան փոխարեն ապագա նահանգապետը պարբերաբար օգտագործել է Օբամա անունը:

«Կարծում եմ` Օբամային պետք է մահապատժի ենթարկել, ինչպես և յուրաքանչյուր ռազմական հանցագործի», - տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Պրիբասը: