Գլխավոր / Армения / Հայը և աբխազը գնդակահարվել են Մոսկվայում

Հայը և աբխազը գնդակահարվել են Մոսկվայում

Մոսկվայում այսօր գնդակահարվել են հայաստանցի Վալենտին Պոտյանը և աբխազ Մամուկա Գաբլիան:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 13.30-ին: Անհայտ անձը կրակել է տղամարդկանց վրա: Ստացված հրազենային վերքերից Պոտյանը և Գաբլիան տեղում մահացել են: Հանցագործին հաջողվել է թաքնվել:

Հարցուցվել է քրեական գործ երկու հոդվածներով` «երկու անձի սպանություն» և «զենքի աանօրինական շրջանառություն», հաղորդում է RBK-ն:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 փամփուշտ և մեկ գնդակ, ինչպես նաև սպանության հետ կապ ունեցող այլ առարկաներ: 

Ինչպես հաղորդում է Комсомольская правда-ն, վկայակոչելով իր աղբյուրները, այս պատվիրված սպանությունը կարող է կապ ունենալ քրեականա հեղինակություն Դեդ Հասանի հետ, ում դեմ մահափորձ էր կազմակերպվել մոտ մեկ ամիս առաջ: