2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Միացյալ Նահանգները ռմբակոծել են Պակիստանում փախստականների ճամբարը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Պակիստանում փախստականների ճամբարի վրա, որի հետևանքով Աֆղանստանին սահմանամերձ Հյուսիսային Վիզիրստան նահանգում զոհվել է 6 մարդ, հաղորդում է BBC-ն:

Հրթիռային հարվածն իրականացվել է անօդաչու թռչող սարքերից անմիջապես փախստականների ճամբարին: Նշենք, որ հենց այս շրջանում է գործում Հաֆիզ Գյուլ Բահադուր խմբավորումը: