Գլխավոր / Հայաստան / «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի եղել» ընդդեմ «Հայաստան գոյություն չի ունեցել»

«Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի եղել» ընդդեմ «Հայաստան գոյություն չի ունեցել»

Սոցիալական ինտերնացիոնալի նիստին, որին մասնակցում է «Դաշնակցության» անդամ Կիրո Մանոյանը, լեզվակռիվ է բռնկվել:

«Ադրբեջանը գոհ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից, քանի որ վստահ է, որ համանախագահների առաջարկները հնարավորություն չեն ընձեռում Ադրբեջանին Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնել»,- Կիրո Մանոյանի խոսքերն է մեջբերում 1news.az-ը:

Ի պատասխան Մանոյանի այն հայտարարությանը, թե Ղարաբաղը երբեք էլ անկախ Ադրբեջանի կազմի մեջ չի եղել, Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն ասել է. «Եթե խոսքը դրան է հասել, ապա Հայաստանը որպես անկախ պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Երևանյան խանություն է եղել, որտեղ հայերին բնակեցրել են: Եթե կարծում եք, որ անկախ Հայաստանը, այնուամենայնիվ, գոյություն է ունեցել, ապա ինչո՞ւ է ձեր քաղաքական կուսակցությունը 1918 թվականին դիմել մուսավաթիստներին` թույլտվություն խնդրելով նրանցից Հայաստանի մայրաքաղաքը Երևանում տեղակայել »,- ասել է Ալիզադեն:

Tekali Taxi