հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Армения / Անդորրայի հետ խաղում Հայաստանի հավաքականի կազմը կարող է փոխվել. մարզիչ

Անդորրայի հետ խաղում Հայաստանի հավաքականի կազմը կարող է փոխվել. մարզիչ

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միջազգային ասպարեզում ակնհայտ թույլ մրցակիցներ կան: Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Անդորրա հանդիմումից մեկ օր առաջ խոսելով մրցակցի մասին` այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:

Մինասյանի կարծիքով` եթե առաջ անդորրացիները պաշտպանվում էին քանակով, այժմ դրան որակն էլ է ավելացել: Հայաստանի հավաքականի մարզիչը նշել է, որ գալիք հանդիպումը ոչ պակաս դժվար է լինելու մեր թիմի համար, քան սլովակների հետ հաղթանակը: Մինասյանի խոսքով` ինքը գալիք խաղում կնախընտրեր երեք միավոր վաստակել անգամ մեր թիմի ոչ այդքան հաջող խաղի պարագայում:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի կազմին` նա նշել է, որ Սլովակիայի հետ հանդիպման համեմատ մեկ փոփոխություն իրենք ստիպված են անել, քանի որ երկու դեղին քարտի պատճառով բացակայելու է Կառլեն Մկրտչյանը: Բացի այդ, Մինասյանն ասել է, որ կազմում այլ փոփոխություններ էլ են հնարավոր, քանի որ Անդորրան այլ ոճի ֆուտբոլ է խաղում, և Հայաստանի ընտրանու խնդիրներն էլ այդ խաղում այլ կարգի են լինելու: 

Հայաստանի հավաքականի մարզիչը կարևորել է գալիք հանդիպումը` նշելով, որ իրենց խնդիրն է թույլ չտալ, որպեսզի Սլովակիայի հավաքականի հետ խաղում տարած հաղթանակը միանգամյա երևույթ լինի: Նա վստահեցրել է, որ մեր ընտրանին լրջորեն է նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին կայանալիք հանդիպմանը: