հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սյաոբոն պատմել է` ում է նվիրում Նոբելյան մրցանակը

Սյաոբոն պատմել է` ում է նվիրում Նոբելյան մրցանակը

Չինացի բանտարկյալ Լյու Սյաոբոն իրեն շնորհված Խաղաղության Նոբելյան մրցանակը նվիրել է Թյանանմեն հրապարակում զոհվածների հիշատակին: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում գտնվող Human Rights in China կազմակերպությունը, այդ մասին տեղեկացրել է դափնեկրի կինը:

Համաձաին արտասահմանյան լրատվամիջոցների` բանտում ամուսնու հետ հանդիպելուց հետո Սյաոբոյի կնոջը` Լյու Սյային պահում են տնային կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Լյու Սյաոբոն, այսպես կոչված, Խարտիա 08-ի` բաց նամակի համահեղինակներից մեկն էր, որը հորդորում էր Չինաստանի իշխանություններին պաշտպանել մարդու իրավունքներն ու անցկացնել քաղաքական բարեփոխումներ: Խարտիայի տակ ստորգրել էր ավելի քան 300 հասարակական գործիչներ և մարդու իրավունքների ջատագովներ:

Նշենք, որ Սյաոբոյին ձերբակալել են 2009թ. «քարոզչական գործողությունների կազմակերպման մեղադրանքով, որոնք ուղղված էին պետիշխանության խարխլմանն ու սոցիալիստական կարգի տապալմանը»:

2009թ. Չինաստանի դատարանը դատապարտել էր իրավապաշտպանին 11 տարվա ազատազրկման` պետական կարգը տապալելու փորձի համար: