Գլխավոր / Армения / Մարդիկ չէին հոգնի, եթե հետևեին ներքին ժամացույցին

Մարդիկ չէին հոգնի, եթե հետևեին ներքին ժամացույցին

Օրգանիզմի ներքին ժամացույցը որոշում է մարդու քնի և ակտիվության ժամերը, ինչպես նաև կարգավորում է մարմնի ջերմաստիճանն ու օրգանիզմում հորմոնների արտադրումը: Օրգանիզմի աշխատանքի վրա հիմնականում ազդում են ցերեկվա և գիշերվա փոփոխությունը, ինչպես նաև հասարակական պահանջներով պայմանավորված «հասարակական» ժամանակը, գրում է Die Welt-ը:

Մյունխենի հոգեբանության ինստիտուտի խրոնոկենսաբան Թիլ Ռենեբերգն այն կարծիքին է, որ օրգանիզմի ռիթմը շատ կարևոր է մարդու համար: Հենց այս պատճառով գիտնականը դեմ է ամեն տարի իրականացվող ձմեռային ժամանակից ամառային ժամանակին անցնելուն, ինչպես նաև դեմ է հերթապահ ժամատախտակով աշխատանքին:

Գիտնականը հանրության ուշադրությունը բևեռում է տարբեր տեսակի բնական ռիթմերի գոյության վրա, ըստ որի` մարդիկ լինում են «բուեր» կամ «արտույտներ»: Բնակչության 60%-ը պատկանում է «բուերի» թվին:

Վերջերս գիտնականներն անդրադարձել են նաև կյանքի համար այն հավանական վտանգավոր հետևանքներին, որոնք կարող են առաջանալ ներքին ժամացույցին հակառակ ապրելու հետևանքով:

«Եթե մենք կարողանայինք քնել մեր օրգանզիմի ներքին ժամացույցին համապատասխան, ապա օրվա ընթացքում ավելի քիչ կհոգնեինք, ավելի լավ կաշխատեինք ու քիչ կհիվանդանայինք»,- վստահեցնում է Ռենեբերգը:

Tekali Taxi