Գլխավոր / Հայաստան / Իբրահիմովի դիակի չհանձնելը Մանոյանը կապում է Կարմիր Խաչի հետ

Իբրահիմովի դիակի չհանձնելը Մանոյանը կապում է Կարմիր Խաչի հետ

Ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դին գտնվում է չեզոք տարածքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ով այսօր Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սոցինտերնի տարածաշրջանային նիստին:

«Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է` դիակը գտնվում է «կանաչ գոտում»: Այսինքն` այն Ղարաբաղի տարածքում չէ, այլ չեզոք գոտում, և Ադրբեջանը կարող է ստանալ այն», – Մանոյանի խոսքերն է մեջբերում ԱՊԱ-ն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ապահովվելու է տվյալ գործողության անվտանգությունը, դաշնակցական գործիչն ասել է, որ այդ հարցերով զբաղվում է Կարմիչ Խաչի միջազգային կոմիտեն:

«Սա Կարմիր Խաչի դերն է: Տվյալ դեպքում նրանք չեն կատարել իրենց գործառույթը: Կարծում եմ` Կարմիր Խաչը չի կատարել իր պարտականություններն ինչպես հարկն է», – եզրափակել է Մանոյանը:

Tekali Taxi