Գլխավոր / Армения / Հայ-թուրքական Արձանագրությունները քաղաքական ֆիասկո էին. գնահատական մեկ տարի անց

Հայ-թուրքական Արձանագրությունները քաղաքական ֆիասկո էին. գնահատական մեկ տարի անց

«Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական հակամարտությունը դեռ շարունակվում է: Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Ռուսաստանը մի շարք խոստումներ էին տվել Հայաստանին, բայց բոլորն էլ դավաճանեցին մեզ: Հայկական տեսանկյունից մեկ տարի առաջ ստորագրված Արձանագրությունները քաղաքական ֆիասկո են», – այս մասին Hürriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Երեկ թուրքական խոշորագույն տպագիր թերթերն անդրադարձ են կատարել մեկ տարի առաջ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններին` ներկայացնելով նաև հայաստանյան քաղաքական գործիչների կարծիքները:

Իր հարցազրույցում Լևոն Զուրաբյանը նշել է, որ Արձանագրությունները լարվածություն են առաջացնում երկու կողմերի միջև` իրավիճակը մեղմելու փոխարեն:
«Երկու կողմերը միմյանց են մեղադրում Արձանագրությունների չիրագործման համար: Կողմերից յուրաքանչյուրը փորձում է մեղքը մյուսի վրա գցել»,- ասել է Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը նշել է նաև, որ Սերժ Սարգսյանի կառավարությունը մեծ սխալ է գործել` ստորագրելով ճանապարհային քարտեզը:

«Սարգսյանը կարծում էր, թե Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Ռուսաստանը կճնշեն Թուրքիային` Արձանագրությունները վավերացնելու համար: Հայաստանին խոստումներ էին տրվել: Մենք նախազգուշացրել էինք Սարգսյանի կառավարությունը, որ Թուրքիայի ռազմավարական կարևորության պատճառով ոչ մի պետություն Հայաստանի համար ռիսկի չի դիմի: Բայց մեզ չլսեցին», – նշել է Զուրաբյանը:

Նա քննադատել է Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև Միացյալ Նահանգներին, Եվրամիությանն ու Ռուսաստանին` ասելով, որ Հայաստանին խաբել են:

«Հայաստանը զիջումների է գնացել Արձանագրությունների միջոցով: Թուրքիան ցանկանում էր խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունելուն և դա նրան հաջողվեց Արձանագրությունների շնորհիվ»,- նշել է Զուրաբյանը:

Tekali Taxi