Վրաստանում պատերից ջնջելու են ԽՍՀՄ-ի խորհրդանիշները
Աշնանային նստաշրջանի ընթացքում Վրաստանի խորհրդարանը մտադիր է քննարկել շենքերի պատերին առկա Խորհրդային Միության խորհրդանիշների վերացման հարցը:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ազատության խարթիան», իսկ նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է «Ուժեղ Վրաստան» կուսակցության նախագահ Գիյա Թորթլաձեն:
Վերացման ենթակա են ԽՍՀՄ զինանշանը, մուրճ ու մանգաղի պատկերները: