Ինչու են Ադրբեջանական բանակի վրա 2 մլրդ դոլար ծախսում
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին կազմակերպությունը ստիպված է լինելու ընդունել ԵԱՀԿ Մինսկի Խմբի անարդյունավետությունը և հայտարարել, թե որ կողմ է խոչընդոտում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
Նրա կածիքով` Ադրբեջանը պետք է հետևություններ անի խաղաղ ջանքերի անարդյունավետությունից և խնդրի լուծումը փնտրի` հիմնվելով ներքին հնարավորությունների վրա, այդ թվում` ուժային:
«Կարծում եմ` երբ գոյություն ունի բանակ, և դրա պաշտպանունակության վրա ծախսվում է 2 մլրդ դոլար, դա չի արվում շքերթների համար… Եթե բանակը չպիտի օգտագործվի սեփական տարածքներն ազատագրելու համար, ապա պարզ չէ, էլ ինչի համար է այն պետք», - Մուսաբեկովի խոսքերն է մեջբերում «Вестник Кавказа» կայքը: