2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինչու են Ադրբեջանական բանակի վրա 2 մլրդ դոլար ծախսում

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին կազմակերպությունը ստիպված է լինելու ընդունել ԵԱՀԿ Մինսկի Խմբի անարդյունավետությունը և հայտարարել, թե որ կողմ է խոչընդոտում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Նրա կածիքով` Ադրբեջանը պետք է հետևություններ անի խաղաղ ջանքերի անարդյունավետությունից և խնդրի լուծումը փնտրի` հիմնվելով ներքին հնարավորությունների վրա, այդ թվում` ուժային:

«Կարծում եմ` երբ գոյություն ունի բանակ, և դրա պաշտպանունակության վրա ծախսվում է 2 մլրդ դոլար, դա չի արվում շքերթների համարԵթե բանակը չպիտի օգտագործվի սեփական տարածքներն ազատագրելու համար, ապա պարզ չէ, էլ ինչի համար է այն պետք», - Մուսաբեկովի խոսքերն է մեջբերում «Вестник Кавказа» կայքը: