Գլխավոր / Հայաստան / Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը երեք գիտնականի շնորհվեց

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը երեք գիտնականի շնորհվեց

Նոբելյան հանձնաժողովն այսօր հայտարարել է տնտեսագիտության բնագավառում հաղթողների անունները:

2010 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Փիթեր Դայմոնդն ու Դեյլ Մորտենսոնը Միացյալ Նահանգներից և ՔրիստոֆերՊիսարիդեսին Լոնդոնյան տնտեսագիտության համալսարանից:

Մրցանակը շնորհվել է «շփման» որոնողական մեթոդով շուկայի հետազոտության համար:

Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում նշված է, որ երեք մրցանակակիրների հետազոտությունները թույլ են տալիս պատասխանել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում` թե ինչու է մարդկանց մեծ մասը շարունակում գործազուրկ մնալ, եթե շուկայում թափուր աշխատատեղեր կան կամ տնտեսության կառավարումը ինչպես է ազդում գործազրկության վրա:

Tekali Taxi