Գլխավոր / Армения / «Ժամանակ». Օմբուդսմենը նոր պաշտոն է ուզում

«Ժամանակ». Օմբուդսմենը նոր պաշտոն է ուզում

Օրաթերթը գրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նոր ցանկությունների մասին:

Ինչպես տեղեկացնում են իշխանական մեր աղբյուրները, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր համար նոր պաշտոն ձեռք բերելու հարցի շուրջ է մտմտում: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Արմեն Հարությունյանը փորձում է դառնալ ՍԴ անդամ: Բանն այն է, որ ՍԴ-ն այսօր արդեն երկու թափուր տեղ ունի: Մեկը արդեն թափուր էր տևական ժամանակ, իսկ մյուսն էլ թափուր է դարձել ՍԴ անդամ Ռաֆայել Պապայանի մահվանից հետո:

Tekali Taxi