Գլխավոր / Հայաստան / «Հրապարակ». ԱԺ փոխխոսնակը «աստվածավախ» չէ՞

«Հրապարակ». ԱԺ փոխխոսնակը «աստվածավախ» չէ՞

Օրաթերթն անդրադառձել է ԱԺ նոր փոխխոսնակի կողմից «աստվածավախ» բառի մեկնաբանությանը:

Օրերս մեր թերթում լուր էինք տպագրել, որ ԱԺ փոխխոսնակ, գյումրեցի գարեջրագործ Սամվել Բալասանյանը մատուռ է կառուցել Ախուրյանում, և նրան «անվանել էինք «աստվածավախ Բալասանյանը»: Սամվել Բալասանյանը խորհրդարանում մեր թղթակցին հանդիպելով` խիստ ազդված հայտարարել է, թե դա իր դեմ պատվեր է: «Գրել եք` աստվածավախ Բալասանյանը, բա կարելի՞ է մարդուն վիրավորել»,- հայտարարել է ԱԺ նորընտիր փոխխոսնակը: Մեր թղթակիցը փորձել է բացատրել, որ աստվածավախ լինելը վիրավորանք չէ, հակառակը` պատվաբեր է, սակայն Բալասանյանն անդրդվելի է մնացել:

Tekali Taxi