Գլխավոր / Армения / ԵԽԽՎ-ի թուրք ղեկավարը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար. պատգամավոր

ԵԽԽՎ-ի թուրք ղեկավարը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար. պատգամավոր

ԵԽԽՎ-ում թուրք ղեկավար (ազգությամբ Մեվլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ը նախագահն է – Epress.am) ունենալն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում: Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը և տեղեկացրել, որ հունվարին նիստերին միանալու է նաև Դավութօղլին, ով շատ հմուտ դիվանագետ է:

«Նրանք երկուսով այս վեց ամիսների ընթացքում փորձելու են կորզել առավելագույնը իրենց երկրի, ինչպես նաև Ադրբեջանի շահերի համար:

Ըստ Զարուհի Փոստանջյանի` Ադրբեջանը և Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում լավագույն ձևով օգտագործել են միջազգային կառույցները, իսկ Հայաստանը միշտ պասիվ դիրքում է եղել:

«ԵԽԽՎ-ում մարդիկ կան, որոնք չգիտեն, որ հայ-թուրքական սահմանը բաց չէ, նրանք ասում են` «մենք ինքներս ենք տեսել, թե ինչպես են ստորագրվում արձանագրությունները երկու պետությունների կողմից». այսպիսի իմիջ են թուրքերը կարողացել ստեղծել»,- նշել է Զարուհի Փոստանջյանը:

Tekali Taxi