Գլխավոր / Армения / Հայաստանը հույսը չպիտի դնի միջազգային կառույցների վրա

Հայաստանը հույսը չպիտի դնի միջազգային կառույցների վրա

Հայաստանը նախևառաջ հույսը պիտի դնի իր վրա, հետո նոր միջազգային կառույցներից բան պահանջի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը և հավելել, որ անպայման պետք է օգտագործել այդ բոլոր լծակները:

«Իշխանություններն ամեն դեպքում հաշվի են նստում միջազգային զեկույցների, բանաձևերի հետ. Եթե չլինեին այդ փաստաթղթերը, շատ ավելի վատ վիճակ կլիներ Հայաստանում` չնայած, որ ԵԽ-ում հիմնականում քաղաքական վերաբերմունք է լինում այս կամ այն երկրի վերաբերյալ»,- նշել է Զարուհի Փոստանջյանը և ասել, որ ԵԽ-ում ամենարադյունավետ մարմինը ԵԽ մարդու իրավունքների եվրոպական դատարանն է:

Tekali Taxi