Գլխավոր / Армения / Գարեգին Բ-ին խնդրել են հետաձգել այցը Վրաստան

Գարեգին Բ-ին խնդրել են հետաձգել այցը Վրաստան

Գարեգին Բ Կաթողիկոսի այցը Վրաստան հետաձգվում է, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

«Էջմիածին դիմում է կատարվել Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից` հետաձգելու Գարեգին Բ Կաթողիկոսի հոկտեմբերի 23-28-ը նախատեսված միջեկեղեցական և հովվապետական այցը Վրաստան նոյեմբերի երկրորդ կեսը:
 
Նորին Սրբությունն ընդառաջել է ներկայացված խնդրանքին, և այցը ծրագրվում է իրականացնել նոյեմբերին», ասված է հաղորդագրության մեջ:

Tekali Taxi