Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղը Հայաստանի կցորդ ռեժիմն է. Զուրաբյան

Ղարաբաղը Հայաստանի կցորդ ռեժիմն է. Զուրաբյան

Ադրբեջանը մեծացնում է ճնշումը Ղարաբաղի հարցում, օգտագործում է բոլոր միջազգային ֆորումները` լինի դա ՄԱԿ-ը կամ Եվրոպայի խորհուրդը, այն նպատակով, որ ճնշումներ բանեցնի Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների վրա:

Այս մասին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա կարծիքով` արդյունքում Ադրբեջանը ստանում է այն, ինչ ցանկանում է ստանալ:

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության լուծումն արդյունավետ կլինի միայն Ղարաբաղի` բանակցություններում մասնակցության դեպքում, որը նա արել է Սլովենիայի նախագահի հետ հանդիպմանը, Զուրաբյանն ընդգծեց.

«Իրենց քաղաքականությամբ իրենք հակասում են հենց այդ հայտարարություններին, որովհետև Էդիկ Նալբանդյանը, ինքն իրեն մատնելով, ասաց, որ էդ օկուպացված տարածքներում առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ վաղուց», – ասաց Զուրաբյանը:

Ըստ նրա` պայմանավորվածությունը, ստացվում է, ձեռք է բերվել Հայաստանի համաձայնությամբ, ինչը, կարծում է Զուրաբյանը, նշանակում է, որ Հայաստանն արհամարհում է Ղարաբաղի դիրքորոշումը որևէ հարցում.

«Հայաստանը Ղարաբաղը դարձրել է իրեն կցորդ մի ռեժիմ, որը հնազանդ լսում և կատարում է այն ամենն, ինչը նրան թելադրում է Հայաստանը»:

Լևոն Զուրաբյանը հարց բարձրացրեց, ինչպես միջազգային հանրությունը կհարգի ԼՂ անկախությունն ու պետականությունը, եթե դա չի անում Հայաստանի Հանրապետությունը:

Tekali Taxi