Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանն ու Թուրքիան թույլ չեն տա միացյալ Կովկաս. Արեշիձե

Ռուսաստանն ու Թուրքիան թույլ չեն տա միացյալ Կովկաս. Արեշիձե

Ռուսաստանը թույլ չի տա միացյալ Կովկասի գաղափարի իրականացումը, Sana.ge-ին տված հարցազրույցում ասել է վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեն` մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հնչեցված հայտարարությունը:

«Ռուսաստանը, բացի ղեկավարի գործառույթից, ուրիշ գործառույթ չի պատկերացնում: Ամերիկացիներն անցել են այս ճանապարհը, երբ հասկացել են, որ  այսպես հարց չես լուծի: Միայն հավասարությամբ կարելի է տարածք ստեղծել, որտեղ կդիտարկվեն քո շահերը, խաղաղություն կպահպանվի, և բոլորը գոհ կլինեն: Ռուսները սա չեն հասկանում»,- նշել է Արեշիձեն:

Նրա խոսքով` Ռուսաստանը մի շարք հաղթաթղթեր ունի: Դա էներգետիկ և ֆինանսական ռեսուրսներն են, ժողովրդի ռեսուրսներն են, բայց անգամ ի ցույց աշխարհի նրանք չեն կարողանում այնպես անել, որ գոնե հավասար դաշնակցի տեսք ընդունի:

«Կամ ինքը պիտի մեկի գլխին նստի, կամ էլ իր գլխին պիտի նստեն: Ռուսաստանի քաղաքականության համար կարևորը ոչ թե դիվանագիտությունն է, այլ ուժը: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ գաղափարը չիրականանա: Թուրքիան նույնպես այդպես կվարվի, միայն թե ավելի դիվանագիտական ու ճկուն մոտեցում կցուցաբերի»,- ամփոփել է քաղաքագետը:

Tekali Taxi