Գլխավոր / Армения / Տաթևի ճոպանուղու բացման օրը անակնկալ են խոստանում

Տաթևի ճոպանուղու բացման օրը անակնկալ են խոստանում

Հոկտեմբերի 16-ին Տաթևի ճոպանուղին պաշտոնապես կբացվի: Պատրաստ է ամեն ինչ, ճոպանուղու փորձարկումներն արդեն արվել են, դրա անվտանգությունը 100 տոկոսով երաշխավորում է Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Հայտնի են նաև առաջին ուղևորները` ՀՀ նախագահը, Վեհափառը, Բեկոր Փափազյանը, նաև 6 երեխա` ճոպանուղուն հարակից 6 գյուղերից:

Բ.Փափազյանի խոսքով` ինքը ճոպանուղին փարձարկելիս բազմիցս հնարավորություն ունեցել է երթևեկել դրանով, բայց միշտ զսպել է գայթաղկությունը, ուզում է, որ առաջին ուղևորների ցանկում իր անունն էլ մնա պատմության մեջ:

«Տաթևի վերածնունդ» ծրագիրն ընդգրկում է երեք ուղղություն` վանք, համայնք, զբոսաշրջություն: Երեք ուղղություններով էլ աշխատանքներ արվել են:

Հարցին, թե ինչու ծրագիրը կանգ առավ հենց Տաթևի վրա, Բեկոր Փափազյանը պատասխանեց, որ այս վանական համալիրը շատ կարճ ճանապարհ է դեպի զբոսաշրջիկը:

Փափազյանը տեղեկացրել է նաև, որ վերանորոգվել է թե Տաթևի վանքը, թե վանք տանող ողջ ճանապարհը, ինչը հնարավորություն է տալու նաև տեսնել Որոտանի կիրճի գեղեցիկ տեսարարններ:

Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի հաղորդմամբ` ծրագրեր կան նաև Տաթևի շրջակա 6 գյուղերի զարգացման համար, հակտապես ցանկանում են այնտեղ զարգացնել ազգային խոհանոցային ավանդույթները, ինչը զբոսաշրջիկների համար կարող է խթան հանդիսանալ այցելելու գյուղերն ու բնակիչների հետ միասին պատրաստելու հայկական ավանդական կերակուրները:

Փափազյանը զբոսաշրջիկներին ու հայաստանցիներին մի հետաքիքրի անակնկալ է խոստացել. «Ականատես կլինենք շատ հետաքիրքր մի շինության վերծնունդին»:

Tekali Taxi