Գլխավոր / Армения / Փոստանջյանին զարմացրել է դաշնակցականի վարքը

Փոստանջյանին զարմացրել է դաշնակցականի վարքը

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանին զարմացրել է այն փաստը, որ ՀՅԴ ԳՄ անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մասնակցել է իր նախաձեռնած ստորագրահավաքին, որը վերաբերում էր Հայաստանում ԶԼՄ-ների ազատության խնդրին:

Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը և հավելել, որ չնայած ՀՅԴ անընդհատ ասում էր, որ իրենք իշխանություն չեն, բայց ոչ մի գործողությամբ չէին հիմնավորում:

«Ինձ շատ զարմացրեց պարոն Ռուստամյանի այդ վարքը»,- ասել է բանախոսը և հավելել, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները չեն միացել ստորագրահավաքին և ոչ մի հիմնավորում չեն ներկայացրել:

«Ասեցին` մենք չենք կարող ստորագրել»,- հավելել է Զարուհի Փոստանջյանը:

Tekali Taxi