Գլխավոր / Армения / Օմբուդսմենը ծառայում է իշխանություններին. ընդդիմադիր գործիչ

Օմբուդսմենը ծառայում է իշխանություններին. ընդդիմադիր գործիչ

«Ընդդիմությունը` համբերությամբ լցված, ամեն օր իրազեկում է ներկայացնում Երևանի քաղաքապետարան Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար, կազմում է թղթապանակը, որն, ի վերջո, կխաղա իր դերը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Երբ որ օրը գա, երբ մեր համբերության բաժակը կլցվի, իսկ այդ օրն այդքան էլ հեռու չէ, և պարզ դառնա, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ազատության Հրապարակում չկայանա մեր հանրահավաքը, այդ օրը մենք կնշանակենք հանրահավաք և անկախ պետական մարմինների որոշումից, մենք կհավաքվենք Ազատության Հրապարակում», – ասել է Զուրաբյանը:

Լրագրողները խնդրեցին տեղեկացնել, թե մոտավորապես երբ կլցվի ընդդիմության բաժակը, իսկ Լևոն Զուրաբյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց անհամբերության համար:

Նա նշել է, որ հոկտեմբերի 19-21-ին Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպայի խորհդրի կողմից անցկացվող «Ժողովրդավարությունը հանուն ապագայի» համաժողովը.

«Կարծում ենք, որ դա շատ հարմար առիթ է մեր բոլոր դժգոհությունները եվրոպական դեմոկրատական հասարակայնությանը հայտնելու համար, ուստի մենք որոշել ենք հոկտեմբերի 19-ին անցկացնել միջոցառումների մի շարք` հանրահավաք, երթ և հետաքրքիր մանրամասներ, որոնց մասին մենք կհայտնենք հոկտեմբերի 15-ի հանրահավաքի ժամանակ»:

ՀԱԿ համակարգողը նաև ասել է, որ հոկտեմբերի 15-ի հանրահավաքից հետո նախատեսվող երթն արտոնված է, թեև դա իրենց համար ոչ մի նշանակություն չունի:

Նա նաև մեկնաբանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումների մերժումը որևիցե խախտում իրավական կամ քաղաքական առումով չի պարունակում: Բացի այդ, օմբուդսմենը նշել էր, որ եթե ընդդիմությանն ուղարկեին Բանգլադեշ կամ Երրորդ մաս, կարելի էր համարել, որ դա իրենց իրավունքների խախտում է:

«Կարծում էի, որ նա գոնե լավ իրավագետ է, պարզվում է, որ նույնիսկ դա էլ չի, կամ էլ օրենքը լավ չի կարդացել», – Զուրաբյանը խորհուրդ է տվել Հարությունյանին ուշադիր ընթերցել օրենքներն ու դա անել թարմ ուղեղով:

«Օմբուդսմենը ծառայում է իշխանություններին: Կամ պետք է ընդունի, որ իշխանությունները հանցագործ են, կամ անի այն, ինչ անում է», – ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi