Գլխավոր / Армения / Քրեական գործը ամբողջությամբ շինծու է. ՀԱԿ ակտիվիստ

Քրեական գործը ամբողջությամբ շինծու է. ՀԱԿ ակտիվիստ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Սարգիսը մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, իսկ Դավիթը՝ խուլիգանության մեջ: Երիտասարդներն այս տարվա մայիսի 31-ին փորձել են մտնել Ազատության հրապարակ, որից հետո ոստիկանները խոչընդոտել են նրանց մուտքը, ապա բերման ենթարկել:

Այսօրվա դատական նիստի ժամանակ ցուցմունք է տվել Դավիթ Քիրամիջյանը: Նա նկարագրել է միջադեպը, նշել է, թե իրականում ինչի պատճառով են իրեն ձերբակալել:
Ակտիվիստը նշել է, որ ինքը կանգնած է եղել և տեսել է, թե ինչպես է մեջքով իր ուղղությամբ է գալիս այժմ նույն քերական գործով որպես տուժող անցնող Վարազդատ  Թադևոսյանի քույրը` Լուսինե Թադևոսյանը: Նա ձեռքերով պահել է Լուսինեին, որպեսզի վերջինս չընկնի, ինչին հաջորդել են նրա եղբոր հարվածները:

Այնուհետև Վարազդատ Թադևոսյանը գետնին է գցել Դավիթ Քիրամիջյանին և սկսել է հարվածել: Դրանից հետո գործով անցնող մեկ այլ տուժող ոստիկան Արկադի Բաղդասարյանը բարձրացրել է Թադևոսյանին Քիրամիջյանի վրայից:

Մեղադրողի բոլոր հարցերին Քիրամիջյանը հստակ պատասխանել է՝ նշելով, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել:

 Նա նաև հայտարարել է, որ «այս քրեական գործը ամբողջությամբ շինծու է»:
Այն հարցին, թե կան մարդիկ, ովքեր կվկայեն, որ իր նկատմամբ այդ օրը բռնություն է իրականացվել, Քիրամիջյանը նշել է մի քանի մարդկանց անուններ:

Մեղադրողի այն հարցին, թե եթե իրեն ծեծել են, ինչպես է նա նկատել, թե ովքեր են ներկա եղել այդ միջադեպին, երիտասարդ ակտիվիստը պատասխանել է.
«Ես այդ մարդկան տեսագրությունով եմ տեսել»:

Քիրամիջյանի հարցաքննությունն այսօր ավարտվել է: Հաջորդ դաատկան նիստը նշանակվել է նոյեմբերի 2–ին, ժամը 10.00–ին:

Tekali Taxi