2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Եվրատեսիլի»-ի հաղթողը դարձել է Նոբելյան սկանդալի զոհ

Չինաստանի իշխանութունները չեղյալ են համարել «Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակի մասնակցությամբ երաժշտական բեմադրությունը, հաղորդում է Reuters-ը: Նման քայլով Չինաստանը որոշել է «պատժել» Նորվեգիային բանտարկյալ Լյու Սյաոբոյին Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու համար:

Նշենք, որ Ռիբակի մասնակցությամբ «Մի անգամ արևոտ գիշեր» երաժշտական կատակերգությունը պետք է տեղի ունենար ընթացիկ տարվա նոյեմբերին Պեկինում և Ուխանում:

Օրերս Չինաստանի իշխանությունները չեղյալ են համարել նաև այսօր նշանակված հանդիպումը Նորվեգիայի ձկնորսության նախարարի և Չինաստանի ձկնորսության փոխնախարարի միջև:

Հիշեցնենք, որ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն, ում օրերս շնորհվել է Խաղաղության նոբելյան մրցանակ, այժմ գտնվում է բանտում, իսկ նրա կինը` ոչ պաշտոնական տնային կալանքի տակ: