Գլխավոր / Հայաստան / Սանկտ-Պետերբուրգում գնեցին հայտնի ռուս բանաստեղծի սենյակը

Սանկտ-Պետերբուրգում գնեցին հայտնի ռուս բանաստեղծի սենյակը

Սանկտ Պետերբուրգում Իոսիֆ Բրոդսկու անվան թանգարանի ստեղծմամբ զբաղվող հիմնադրամը կարողացել է գնել բանաստեղծի սենյակը, որը գտնվում է Լիտեյնի պողոտայի հանրակացարանում:

Ինչպես Վաշինգտոնում գտնվող Ռուսական մշակութային կենտրոնում կազմակերպված երեկույթի ժամանակ նշել է վերոնշյալ հիմնադրամի ղեկավար Միխայիլ Միլչիկը, «կատարվել է թերևս չափազանց սպասելի իրադարձություն»:

«Մեզ հաջողվեց գտնել վերջին երկու միլիոն ռուբլին, որոնք պակասում էին սենյակը գնելու համար, այն սենյակը, որտեղ ապրել է Իոսիֆ Բրոդսկին: Դա փոքր սենյակ է` ընդամենը 19 քառ.մ: Եվ ահա երեկ դա ի կատար է ածվել: Մենք ևս մեկ, շատ զգալի քայլ ենք արել` լիարժեք թանգարան ստեղծելու համար: Մնում է ևս մեկ սենյակ, որտեղ բնակվող կնոջ հետ սպասվում է ոչ դյուրին աշխատանք: Բայց այժմ կարելի է ասել, որ Բրոդսկու գրեթե ողջ բնակարանը պատկանում է հիմնադրամին»,- եզրափակել է Միլչիկը:

Tekali Taxi