Գլխավոր / Армения / Աբրամովիչի դուստրը նշանվել է

Աբրամովիչի դուստրը նշանվել է

Հայտնի գործարար Ռոման Աբրամովիչի ավագ դուստրը` 18-ամյա Աննան, նշանադրվել է իր սիրեցյալի հետ, հաղորդում է The Daily Mail-ը: Ըստ պարբերականի տվյալների` գործարարի դստեր ընտրյալն է 27-ամյա փաստաբան Նիկոլայ Լազարևը:

Ինչպես պատմել են Աննայի ընկերները, նա ցույց է տվել մեծ ադամանդով մատանին, որը ստացել է իր սիրեցյալից, և հայտնել նշանադրության մասին: Ըստ աղբյուրների` Աբրամովիչի դստեր ապագա ամուսինը շատ ուշադիր է Աննայի հանդեպ:

Նշենք, որ Աբրամովիչի հինգ երեխաները` Աննան, Արկադին, Սոնյան, Արինան և Իլյան, առաջին կնոջից` Իրինայից են: 2009թ. գործարարը որդի է ունեցել Դարյա Ժուկովայից:

Tekali Taxi