Գլխավոր / Հայաստան / Մակդոնալդսի սնունդը չի փչանում կես տարի շարունակ

Մակդոնալդսի սնունդը չի փչանում կես տարի շարունակ

Ամերիկացի ֆոտոնկարիչ Սալի Դևիսը Մակդոնալդսի Happy Meal-ի միջոցով ապացուցել է, որ Մակդոնալդսի սնունդը կարող է պիտանի լինել կես տարի շարունակ: Դևիսը ապրիլին Մակդոնալդսից գնել է Happy Meal-ի մեկ չափաբաժին, որպեսզի հետևի, թե ինչ փոփոխությունների կենթարկվի այդ ընթացքում: Ուտելիքի հետ, սակայն, ոչինչ չի եղել. այն միայն չորացել է և քարի փափխություն է ստեցել: Այս մասին Դևիսը հայտնել է The Daily Mail թերթին:

Հետևելով ուտելիքին` Դևիսն այն ամեն օր լուսանկարել է: Սակայն մես տարվա ընթացքում դրա վրա նույնիս բորբոս չի առաջացել: «Սնունդը շոշափելիս նման է պլաստմասի` ակրիլի փայլով»,- մանրամասնել է Դևիսը: Իր փորձը նա նախաձեռնել է ընկերոջ հետ, ով պնդում էր, որ յուրաքանչյուր համբուրգեր մի քանի օր հետո սառնարանում չլինելու պայմաններում կսկսի փտել կամ դրա վրա բորբոս կառաջանա: Իր հետազոտությամբ էլ ֆոտոնկարչուհին հաղթել է գրազը:

«Ես պատմել եմ ընկերոջս մի դպրոցի ուսուցչի մասին, ով 12 տարի պահել է Մակդոնալդսը, և այն որևէ փոփոխության չի ենթարկվել, իսկ նա ինձ չհավատաց: Նա մտածեց, որ ես խելքս թռցրել եմ, և չպետք է հավատամ այն ամենին, ինչ կարդում եմ: Այնպես որ ես որոշեցի ինքս փորձել»,- Դևիսի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Tekali Taxi