Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». Ձերբակալված փոխգնդապետը Ռոժն է

«Ժամանակ». Ձերբակալված փոխգնդապետը Ռոժն է

Երեկ օրաթերթը տեղեկացրել էր, որ Արարատի մարզում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան զորամասում նախօրեին ձերբակալվել է մի փոխգնդապետ` պայմանագրային սպաների աշխատավարձը յուրացնելու մեղադրանքով:

Երեկ մեզ հայտնի է դարձել ձերբակալվածի անունը. Խոսքը փոխգնդապետ Վարդան Նշանի Մարտիրոսյանի մասին է, ով հայտնի է Ռոժ մականունով: Մեր տեղեկություններով` Ռոժը ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի մտերիմներից է, և Խաչատուրովը հրապարակավ հայտարարել է, թե ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, 72 ժամը լրանա, և որ Ռոժին հետ է վերադարձնելու իր պաշտոնին: Ի դեպ, հիշեցնենք նաև, որ ժամանակին այդ զորամասի հրամանատարն է եղել Յուրի Խաչատուրովի որդին, ով առ այսօր շարունակում է իր ազդեցության տակ պահել զորամասը:

Tekali Taxi