Բերեզովսկին պատրաստ է ներել Լուժկովին, եթե նա դուրս գա փողոց
Փախուստի դիմած ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկին հայտարարել է, որ պատրաստ է ներել Ռուսաստանի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին, եթե վերջինս մասնակցի Մոսկվայում սպասվող ընդդիմության ցույցին:
Լուժկովի չարակամների բանակը մեշտ էլ մեծ է եղել, սակայն նրա համար մեկ թշնամին միշտ եղել է Բերեզովսկին, ով 90-ականների վերջին փլուզել էր նախկին քաղաքապետի` երկրում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու պատրանքները:
«Ես ուղղափառ եմ, և ինձ համար ներումը բնական բան է: Այնպես որ, եթե ես հասկանամ, որ նա անկեղծ է իր գործողություններում, այլ ոչ թե շողոքորթում է, ինչպես միշտ, ես, իհարկե, կսատարեմ նրան: Սակայն, իմ կարծիքով, նա արդեն կայացած կերպար է` կեղծ, շողոքորթ, ժլատ: Կարծում եմ` նման փոխակերպումն անհնար է», - Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Lifenews-ը:
«Եթե նա հոկտեմբերի 31-ին դուրս գա Տրիումֆալնայա հրապարակ, ես կհավատամ (յուրաքանչյուր ամսվա 31-ին ընդդիմությունը բողողի ցույց է անցկամում ի պաշտպանություն ժողովների ազատության – խմբ): Դրանով Լուժկովը կապացուցի, որ ինքը չի արգելել նախորդ ակցիաները: Դուրս կգա փողոց, և մենք կհասկանանք. այո, Յուրի Միխայլովիչը չի շողոքորթում, նա փոխվել է: Եվ այդ ժամանակ ես կասեմ` կեցցես», - եզրափակել է Բերեզովսկին: