Գլխավոր / Армения / Ընդդիմությունը ցանկանում է, որպեսզի գազի հայցով բանավոր լսումներ անցկացվեն

Ընդդիմությունը ցանկանում է, որպեսզի գազի հայցով բանավոր լսումներ անցկացվեն

Գազի սակագնի բարձրացումը մահ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այլ նաև Հայաստանի տնտեսության համար:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը:

«Իսկ վարչապետը, մեղմ ասած, լուրջ դեմքով մեզ տեղեկացնում է, որ իրենք ռուսների հետ բանակցությունների մեջ են գազի գնի հստակեցման հարցի շուրջ, փոխանակ հայտարարեր, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ապրիլին գազի գինը չբարձրանա», – նշել է Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանում գազի գնի բարձրացումը որևէ կերպ հիմնավորված չէ:

«Մենք` հայերս, վերջին չորս տարիները գազի համար վճարում ենք եվրոպական գներով»,- ասել է բանախոսը:

Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ՀԱԿ-ի` գազի սակագնի հետ կապված  հանրային դատական հայցը, Վահագն Խաչատրյանը փոխանցել է, որ այն գտնվում է երկրորդ փուլում` փաստաբանները հայցը ներկայացրել են վարչական դատարան:

«Մեր, այսպես կոչված, հիմնական կռվանն այն է, որ կարողանանք հասնել նրան, որ դատական գործընթացն իրականանա ոչ թե գրավոր ձևով, այլ բանավոր լսումներ անցկացվեն»,- հավելել է բանախոսը:

Tekali Taxi