Գլխավոր / Армения / «Առավոտ». Ընտրախախտումները պետք է արժանի հետևանք ունենան

«Առավոտ». Ընտրախախտումները պետք է արժանի հետևանք ունենան

«Վերջին տարիների ընտրություններում մեր կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ցանկացած խախտում իր արժանի հետևանքներն ունենա, և չեմ կարծում, որ այդպես համատարած խախտումների մասին կարող է խոսք լինել»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` մի՞թե թեկուզ և փոփոխված «Ընտրական օրենսգրքով» ընտրախախտումներ այլևս չեն լինելու, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը ասաց նաև, թե իրենց համար շատ կարևոր է, որ քաղաքական մթնոլորտն այնպես ձևավորվի, որպեսզի ընտրությունների նկատմամբ դրսևորվի դրական վերաբերմունք. «Մենք ցանկացած խնդիր քննարկելու ենք, նաև` ընդդիմության առաջարկները»:

Tekali Taxi