Գլխավոր / Հայաստան / Բաքուն Երևանից պատասխանի է սպասում Մադրիդյան առաջարկների վերաբերյալ

Բաքուն Երևանից պատասխանի է սպասում Մադրիդյան առաջարկների վերաբերյալ

Բաքուն Երևանից պատասխանի է սպասում Մադրիդյան առաջարկների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով աշխատանքային այղոց գտնվում է Վրաստանում:

«Խոսքն այն նախագծի մասին է, որը 2007 թվականին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնեցվել էր Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ»,- ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքով` այս նախագիծը փոխանցվել էր ադրբեջանական կողմին, որը համապատասխան արձագանք էր տվել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին:

«Այնինչ հայկական կողմն իր պատասխանը չի ներկայացրել: Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին մեկ ամիս է մնացել, սպասենք»,- Մամեդյարովի խոսքերն է մեջբերում Trend գործակալությունը:

Tekali Taxi