Գլխավոր / Հայաստան / Եվրոպական ֆորումի ընթացքում ընդդիմությունը պիկետ կկազմակերպի

Եվրոպական ֆորումի ընթացքում ընդդիմությունը պիկետ կկազմակերպի

Այսօր Մատենադարանի մոտ ընթացող Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հնչեցրած իր ելույթում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել բոլորին 4 օր անց` հոկտեմբերի 19-ին, մասնակցել Կոնգրեսի կողմից հրավիրվող հանրահավաքին:

Զուրաբյանը խոսել է հանրահավքի կարևորության մասին` նշելով, որ այդ օրը Մատենադարանից փոքր ինչ ներքև գտնվող Ընդունելությունների տանը «Ժողովրդավարությունը հանուն ապագայի» ֆորումի մասնակցիների հավաքն է կայանալու: Ընդդիմությունը պատրաստվում է պիկետ կազմակերպել Ընդունելությունների տան մոտ և բողոք ներկայացնել Եվրախորհրդի ոչ ադեկվատ պահվածքի վերաբերյալ:

ՀԱԿ համակարգողը տեղեկացրել է, որ ժամը վեցին կլինի համապետական հանրահավաք, որի ընթացքում կքննարկվեն ժողովրդավարության հետ կապված բոլոր հարցերը` քաղբանտարկյալների ազատություն, փակված հեռուսատեսություն և տասը զոհերի գործերի չբացահայտված լինելու փաստը: Ընդդիմությունը պահանջելու է նաև արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

«Կիջնենք դռան առաջ, ցույց կանենք, իսկ հետո կնշենք, որ մենք Ազատության հրապարակի պահանջատերն ենք, և երթ կանենք Ազատության հրապարակի շուրջ», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi