Գլխավոր / Армения / Ինչպես Ալիևը ստիպեց Օբամային հանդիպել հենց իր հետ

Ինչպես Ալիևը ստիպեց Օբամային հանդիպել հենց իր հետ

Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի նկատմամբ բարձր մակարդակով ցուցաբերած ուշադրությունը` արտաքին քաղաքականության նկատմամբ այս երկրի մոտեցման կտրուկ փոփոխության արդյունք է, գրում է ամերիկյան The National Interest պարբերականը:

Տարատեսակ երևակայական և իրական վիրավորանքները, մասնավորապես, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորման գործընթացին Բաքվին մասնակից չդարձնելը, Ալիևին անհանգստության առիթ է տվել, թե Օբամայի իշխանությունն արհամարհում է իր երկիրը:

Ադրբեջանի նախագահը որոշել է, որ ԱՄՆ ուշադրությունը գրավելու լավագույն միջոց հակահարվածի գնալն է, այդ թվում`թուրքերի վրա ճնշում գործադրել` նպատակ ունենալով խոչընդոտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այնուհետ դուր գալ Ռուսաստանին` էներգետիկ պայմանագրերի միջոցով և սպառնալ դադարեցնել չվերթները, որոնք հնարավորություն են ընձեռում ԱՄՆ բանակին օգտագործել Ադրբեջանի վրայով ԱՖղանստան տանող օդային միջանցքը:

Սա ամենակառուցողական տարբերակը չէր Վաշինգթոնի ուշադրությանն արժանանալու համար, այնինչ Ալիևի գործողություններում որոշակի իմաստ կա: Անգամ, եթե Բաքվում Ամերիկայի դեսպան լիներ, իսկ այս պաշտոնը վերջին երկու տարիներին թափուր է, անորոշ է` ինչպիսի քաղաքականություն կվարեր նա, բացի Աֆղանստան մարդկանց և տեխնիկայի անվտանգ մուտքն ապահովելուց և Ադրբեջանի արտաքին քաղաքականության դեպի հյուսիս ուղղվածությունը կանխելուց: Միացյալ Նահանգների  բովանդակալից մասնակցության բացակայությունը թույլ տվեց Ալիևին ստիպել Օբամային Նյու Յորքում հանդիպել հենց իր հետ և ոչ թե մնացյալ 10 երկրների առաջնորդներից որևէ մեկի հետ:

«Ինչպես մենք կարող էինք նման ողբալի վիճակի հասնել, երբ փոքրիկ երկրի բռնապետ առաջնորդը կարող է ստիպել ԱՄՆ նախագահին համատեղ լուսանկրավել», – գրում են հոդվածի հեղինակներ Ալեքսանդրոս Պետերսենը և Սամուել Չերեփը:
 
Սա կապված է այն փաստի հետ, որ ամերիկյան վարչակազմը Եվրասիայի երկրներին  թեև որ միտումնավոր, բայց անուշադրության են մատնում: Պատմականորեն Վաշինգթոնն այս պետություններն ընկալում էր Ռուսաստանի պրիզմայի միջով` նրանց ընդունելով կամ որպես հարսներ, որոնց պետք է «գրավել» հակառակորդից (այսինքն Մոսկվայից) կամ էլ որպես մեծ աշխարհաքաղաքական շախմատային տախտակի «պեշկա»-ներ:

Հոդվածագրերը նշում են, որ տարածաշրջանը պետք է դադարել ընկակել որպես Ռուսաստանի ետնաբակ կամ Չինաստանի խաղային հրապարակ և սկսել ընկակել այն որպես բազմազգ երկրների խումբ, որը հատուկ մոտեցում է պահանջոււմ:

Միացյալ Նահանգները պետք է ընդլայնեն համագործակցության սահմանները տարածաշրջանի պետությունների հետ` օգտագործելով ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցները և ոչ միայն բնական ռեսուրսների և անվտանգության ոլորտներում, այլ նաև դիվանագիտական, տնտեսական և մշակութային: Համընդհանուր համագործակցություը կկանխի Ալիևի նման գործողությունները և հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ առաջ տանել ԱՄՆ շահերը:

Հաջորդ անգամ, երբ նախագահ Օբաման հանդիպի տարածաշրջանից իր գործընկերներից որևէ մեկին, նախաձեռնությունը նրանից պետք է բխի և նա պետք է հանդես գա բովանդակալից ծրագրով: Եթե ԱՄՆ ուղերձը շարունակի եզրափակվել «մի անհանգստացեք, մենք ձեզ չենք լքի» կարգախոսով, ապա Միացյալ Նահանգները չեն կարողանա կառավարել տարածաշրջանում:

Tekali Taxi