Գլխավոր / Հայաստան / Հայտնի են դարձել աշխարհի լավագույն քաղաքները

Հայտնի են դարձել աշխարհի լավագույն քաղաքները

Readers’ Choice Awards-ի կողմից 2010 թվականի Եվրոպայի լավագույն քաղաք է ճանաչվել իտալական Ֆլորենցիան:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ տեղում է հայտնվել Բարսելոնան:

1988-ից սկսած՝  Conde Nast Traveler տուրիստական  ամսագրի ընթերցողները մասնակցում են ամսագրի վեբ-կայքում իրականացվող հարցմանը և որոշում աշխարհի լավագույն հյուրանոցները և զբոսաշրջության առավել հարմարավետ գոտիները:

Սան-Ֆրանցիսկոն հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի  քաղաքների մեջ, իսկ Բանգկոկը համարվել է լավագույն ասիական քաղաք: Վանկուվերն ու Կվեբեկը զբաղեցրել են առաջին երկու տեղերը՝ «նոր աշխարհի» լավագույն քաղաքն անվանակարգերում:

Հյուսիսային Եվրոպայի լավագույն հյուրանոց է ճանաչվել Բուդապեշտի Four Seasons Gresham Palace-ը: Բրիտանական կղզիներում հաղթող է ճանաչվել Լոնդոնի  Milestone Hotel հյուրանոցը: Դուբայի Park Hyatt-ը լավագույնն է ճանաչվել Մերձավոր Արևելքում:

Աշխարհի լավագույն ավիաընկերություն է ճանաչվե Singapore Airlines-ը:  Etihad Airways և Emirates-ը զբաղեցրել են հաջորդ երկու տեղերը:

Հյուսիսային Ամերիկայի ավիաընկերությունների շարքում առաջատարն է Virgin America-ն:

Tekali Taxi