Գլխավոր / Հայաստան / Պուտինը փորձում է հաշտեցնել Լուկաշենկոյին և Մեդվեդևին

Պուտինը փորձում է հաշտեցնել Լուկաշենկոյին և Մեդվեդևին

Ռուսաստանի և Բելառուսի նախարարների խորհրդի միացյալ նիստում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը փորձել է հաշտեցնել երկու երկրների առաջնորդներ Դմիտրի Մեդվեդևին և Ալեքսանդր Լուկաշենկոյին, որոնց միջև վերջերս տարաձայնություններն էլ ավելի էին սրվել:

Վարչապետի խոսքով` հարևան երկրների միջև խնդիրները, վեճերը կամ տարաձայնություններն անխուսափելի են, «ինչպես դա հաճախ լինում է ընտանիքում», բայց առաջնայինը բարեկամ ազգերի կենսական շահերն են, հաղորդում է Интерфакс-ը:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով մինչ օրս չէր միջամտել Ռուսաստանի և Բելառուսի միջև ձևավորված տեղեկատվական պատերազմին, նշել է, որ երկու երկրներն էլ աստիճանաբար հաղթահարում են համաշխարհային ճգնաժամի հետևանքները, և ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում երկրների միջև իրականացվող առևտուրը 20%-ով ավելացել է, իսկ Բելառուսից Ռուսաստան ներմուծվող ապրանքների ծավալը մեծացել է 50%-ով:

Tekali Taxi