Գլխավոր / Հայաստան / Սոբյանինին «սխալմամբ» նշանակեցին Մոսկվայի քաղաքապետ

Սոբյանինին «սխալմամբ» նշանակեցին Մոսկվայի քաղաքապետ

Այսօր առավոտյան « Россия 24» հեռուստաալիքի եթերում կոպիտ սխալ է տեղի ունեցել: Հեռուստաալիքը սխալմամբ հայտնել է, թե Սերգեյ Սոբյանիի թեկնածությունը Մոսկվայի քաղաքային ժողով է ընդունվել` Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում նշանակվելու համար:

Այս տեղեկատվությունը հայտնվել է հեռուստաալիքի կայքում, իսկ մինչ հերքումը նման տեղեկատվություն է տարածել նաև Интерфакс-ը` հղում կատարելով կայքի տվյալներին:

Հեռուստաալիքի ղեկավարությունը ավելի ուշ հայտարարել է, որը պատահածը աշխատակիցների մեկի սխալի պատճառով է տեղի ունեցել: «Տեքստի աշխատանքային տարբերակը սխալմամբ հայտնվել է կայքի տեղեկատվական հատվածում, ինչից հետո դրա մասին հայտարարվել է ‘Вести FM-ի առավոտյան թողարկման ընթացքում»,- մանրամասնել է գործակալության ներկայացուցիչը:

Интерфакс-ի լրահոսում Սոբյանինի թեկնածությունը հաստատելու տեղեկատվությունը մոտ 22 րոպե 1 հասանելի եղել:

Tekali Taxi