Գլխավոր / Армения / «1 օր քաղբանտարկյալների հետ»` Երևանում

«1 օր քաղբանտարկյալների հետ»` Երևանում

Շաբաթ օրը` հոկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ից ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին նստացույց է անելու Երևանի Ազատության հրապարակում` «1 օր քաղբանտարկյալների հետ» նշանաբանով:

«Ես անում եմ այն, ինչ չեմ կարող չանել. գործող ռեժիմի գլխավոր նպատակներից է եղել մեր շարքերի ջլատումը` մասնավորապես քաղբանտարկյալների օտարումը մեզանից:
Քաղբանտարկյալների ազատազրկումը եղել է հրապարակավ, նրանց հետ համերաշխությունը նույպես պետք է լինի հրապարակային: Նստացույցին չեմ հրավիրում մասնակցել նրանց, ովքեր կարող են մասնակցել, այլ հրավիրում եմ նրանց` ովքեր չեն կարող չմասնակցել», – ասված է Վարդգես Գասպարիի հայտարարության մեջ:

Tekali Taxi