Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Սասուն Միքայելյանի վիճակը կրկին վատացել է

«Հայկական ժամանակ». Սասուն Միքայելյանի վիճակը կրկին վատացել է

Նախօրեի գիշերը «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը հերթական անգամ կտրուկ վատացել է, գրում է օրաթերթը:

Բարձրացել է Սասուն Միքայելյանի արյան ճնշումը, ինչը ազդել է նրա սրտի աշխատանքի վրա: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ի վարչակազմը նրան բժշկական օգնություն ցույց տալու նպատակով շտապօգնություն է կանչել: Անազատության մեջ գտնվելու ընթացքում քաղբանտարկյալը մեկ անգամ արդեն սրտի վիրահատություն է տարել: Սակայն նրա առողջական վիճակը այդպես էլ չի կարգավորվում: Միքայելյանի որդին` Մեխակը, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկվա դրությամբ քաղբատարկյալի առողջականը շարունակում էր մնալ նույնը, և դրական տեղաշարժ չի նկատվում:

Tekali Taxi