Գլխավոր / Հայաստան / Հայազգի մաֆիոզներն ԱՄՆ-ում կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման. FBI

Հայազգի մաֆիոզներն ԱՄՆ-ում կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման. FBI

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ-ամերիկյան մաֆիոզ խմբավորման կալանավորված ներկայացուցիչների մեծ մասը հայեր են, հաղորդում է ԱՄՆ-ի Դաշնային հետախզությունների ծառայությունը (FBI):

Կազմակերպությունն արդեն իսկ պաշտոնապես հրապարակել է ապահովագրական ոլորտում մեքենայությունների մեջ մեղադրվող անձանց ցուցակը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ-ում բացահայտված խմբավորման պարագլուխը 44-ամյա Արմեն Ղազարյանն է, ով գոյություն չունեցող հիվանդանոցների ցանցի միջոցով միլիոնավոր դոլարներ է կորզել Medicare ապահովագրական հիմնադրամից: Հենց նա էլ գլխավորում է FBI-ի կողմից հրապարակված ցուցակը, որում ընդգրկված են նաև Դավիթ Միրզոյանը, Ռոբերտ Թերջանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Հրայր Բաղումյանը, Պողոս Սատամյանը, Արթուր Եպիսկոպոսյանը, Վահան Ստեփանյանը, Վարուժան Ամրոյանը, Հակոբ Պողոսյանը, Կարեն Սիմոնյանը, Վարդան Բոյզադժյանը, Արթուր Մանասարյանը, Գուրգեն Միրիմանյանը, Մանուկ Մուրադխանյանը, Լիանա Սողոյանը, Տիգրան Թաքվորյանը, Գայանե Խաչատուրյանը, Գագիկ Քյուրքչյանը, Արմեն Գրիգորյանը, Կարեն Ահարոնյանը, Աննա Տեր-Մարտիրոսյանը, Ռաֆիկ Թերջանյանը և Սամվել Հակոբյանը:
Ցուցակում նաև երկու ոչ հայկական ազգանուն կա` Աննա Զայչիկ և Միխայիլ Դոբրուշին:

Ձերբակալվածների հիմնական մասը, այդ թվում` Արմեն Ղազարյանը, Կալիֆորնիա նահանգի գրանցում ունեն, մնացածը` Նյու Յորք նահանգի:

FBI -ի տվյալների համաձայն` խմբավորման անդամներին մի քանի տեսակի մեղադրանքներ են առաջադրված, այդ թվում` գումարներ շորթելու նպատակով իրականացվող դավադրություն, ապահովագրական ոլորտում մեքենայություններ, բանկային հաշիվների հետ կապված մեքենայություններ, փողերի լվացում, անձը հաստատող փաստաթղթերի գողություն, կրեդիտային քարտերի հետ կապված մեքենայություններ, իմիգրացիոն ոլորտում իրականացված մեքենայություններ: 

Մեղադրանքները հաստատվելու դեպքում ձերբակալվածների մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, ինչն այս կարգի հանցագործությունների դեպքում բարձրագույն պատժամիջոց է համարվում:

Tekali Taxi