Գլխավոր / Армения / ԱԺ պատգամավորին չեն թույլատրել մասնակցել ճոպանուղու բացման արարողությանը

ԱԺ պատգամավորին չեն թույլատրել մասնակցել ճոպանուղու բացման արարողությանը

Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել ներկա գտնվել Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությանը:

Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Զարուհի Փոստանջյանը պատմել է, որ իրենք դիմել էին կազմակերպիչներին և խնդրել, որ միջոցառմանը հրավիրված «Ժառանգություն» կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի փոխարեն ներկա գտնվի ինքը, սակայն նրանց մերժել են:

«Ճանապարհները փակ էին, և միայն հատուկ անցագրերով էր հնարավոր տարածք մտնել»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: Նա նաև հավելել է, որ իրենք Ստեփան Սաֆարյանի հետ համապատասխան գրություն են պատրաստում, որը տարածելու են նաև մամուլում:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության երիտթևն ու մի շարք բնապահպանական ՀԿ-ներ Սյունիքի մարզի բնակչության հետ համատեղ ճոպանուղու բացման օրը ուրանի հարստացման ծրագրի դեմ ակցիա էին նախաձեռնել, որը չկայացավ:

Tekali Taxi