Գլխավոր / Армения / Հայաստանում բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին

Հայաստանում բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին

Այսօր ժամը 14:00-ի հանդիսավոր կերպով բացվեց Տաթև-Հալիձոր ճոպանուղին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, մի շարք պաշտոնյաներ, գործարարներ, արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր:

Ճոպանուղու առաջին ուղևորները դարձան Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն, վեց երեխաներ ճոպանուղուն հարակից 6 գյուղերից: Հասարակության համար ճոպանուղին բաց կլինի հոկտեմբերի 23-ից:

Նշենք, որ այն կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում և աշխարհի ամենարեկար երկկողմանի ուղևորատար ճոպանուղին է` 5,7 կմ:

Ծրագրի նպատակներից մեկն է զբոսաշրջության զարգացումը Սյունիքի մարզում:  «Տաթևի վերածնունդ»-ի շրջանակներում բարեկարգվել է նաև դեպի Տաթևի վանք տանող ճանապարհը, ինչպես նաև ինքը` վանքը:

Մի քանի օր առաջ, խոսելով ծրագրի մասին, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հայտնել էր լրագրողներին, որ ծրագրեր կան նաև Տաթևի շրջակա 6 գյուղերի զարգացման համար, հակտապես ցանկանում են այնտեղ զարգացնել ազգային խոհանոցային ավանդույթները, ինչը զբոսաշրջիկների համար կարող է խթան հանդիսանալ այցելելու գյուղերն ու բնակիչների հետ միասին պատրաստելու հայկական ավանդական կերակուրները:

Tekali Taxi